ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Միջազգային բեռնափոխադրումները ճանապարհային տրանսպորտի միջոցով մեր գործունեության հիմնական ուղղություններից է: Մենք երաշխավորում ենք, որ կոնտեյներներով, վրաններում և այլ տեսակի տրանսպորտային միջոցներով ներմուծվող, արտահանվող, տարանցիկ բեռները ողջամիտ կարճ ժամանակահատվածում կհասնեն Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի բոլոր շրջանները: Ի լրումն` մեկ հաճախորդին տրանսպորտի ամբողջական բեռնախցիկը տրամադրելուց զատ, մենք կարող ենք ապահովել հավաքական բեռներ տեղափոխելու հնարավորությամբ:

Մենք առաջարկում ենք ճանապարհային փոխադրման հետևյալ ծառայությունները.

  • FTL` ամբողջական բեռների բարձում,
  • LTԼ` հավաքական բեռների բարձում,
  • ADR ` վտանգավոր բեռների տեղափոխում,
  • REF փոխադրում` ապրանքների տեղափոխում ցանկացած ջերմաստիճանի ներքո (սառնարան),
  • Փաստաթղթային մշակում,
  • Մաքսային ձևակերպումներ,
  • Պահեստավորում:

Առկա սարքավորումների, տրանսպորտային միջոցների, տերմինալների ամբողջ ցանցով և տարբեր վայրերում որակավորված թիմի առկայության շնորհիվ Ձեր բեռների տեղափոխումը կիրականացվի շատ ավելի սեղմ ժամկետներում՝ համեմատած ծովային բեռնափոխադրման հետ: Ճանապարհային տրանսպորտի միջոցով բեռնափոխադրումների բաժնի աշխատակիցները` օպերատորները, մենեջերներն ու լոգիստներն, աշխատում են մեր հաճախորդների համար: Մենեջերները կընտրեն Ձեր բեռի համար հարմար տրանսպորտային միջոցներ, լոգիստիկները կառաջարկեն լավագույն տրանսպորտային ուղին, օպերատորները կտրամադրեն ակտուալ տեղեկատվություն բեռի գտնվելու վայրի վերաբերյալ:

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
right
left

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Address Հայաստան, 0015, Երևան
Պարոնյան փող., 22-28 շենք

Գրեք Ձեր անունը և հեռախոսահամարը և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ: