ԾՈՎԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Այսօր ծովային բեռնափոխադրումները համարվում են բեռնափոխադրումների ամենապահանջված տեսակը: Զարմանալի չէ. դրանք հնարավորություն են տալիս ապրանքների տեղափոխում կատարել ինչպես միևնույն մայրցամաքում, այնպես էլ աշխարհի ամենահեռավոր անկյուններում գտնվող երկրների միջև:

Ծովային կոնտեյներային բեռնափոխադրումները «ԷԿՈԼՈՋԻՍՏԻԿՍ» ՍՊԸ-ի գործունեության տարիներով մշակված ուղղություններից մեկն է: Մենք աշխատում ենք ստանդարտ, մասնագիտացված բաց տիպի կոնտեյներների (Open Top, Flat Rack և այլն), սառնարանային և այլ տեսակի կոնտեյներների հետ: Մենք առաջարկում ենք լավագույն գները միջազգային ծովային բեռնափոխադրման բոլոր ասպեկտների համար՝ ներառյալ LCL և FCL, RO / RO, խոշոր ծավալային, խուռնաաբեռ, վտանգավոր և ջերմաստիճանի հսկողությամբ բեռների փոխադրումը:

Մեր թիմը բեռների փոխադրումն  իրականացնում է հետևյալ փուլերով.

  • օպտիմալ տրանսպորտային ուղու հաշվարկ, պլանավորում և իրականացում,
  • կոնտեյների տեսակի ընտրություն և փոխադրման արժեքի հաշվարկ (մեկնման սկզբնական կետից մինչև հաճախորդի պահեստ),
  • նավահանգստում բեռների բարձում,
  • վերաբարձում որոշակի նավահանգիստ ժամանումից հետո,
  • հաճախորդի բեռի բեռնաթափում,
  • ապրանքների մաքսազերծում (ներմուծում, տարանցում, արտահանում),
  • ապրանքների բեռնափոխադրում հաճախորդի պահեստ:

Ծովային բեռնափոխադրումներող զբաղվող մեր թիմն ուրախ կլինի տրամադրել վերը նշված ծառայությունների ամբողջական շարքը բարձր որակով՝ միշտ կապի մեջ լինելոով և երկարաժամկետ հեռանկարում նպաստելով Ձեր բիզնեսի բարգավաճմանը:

ԾՈՎԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
right
left

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Address Հայաստան, 0015, Երևան
Պարոնյան փող., 22-28 շենք

Գրեք Ձեր անունը և հեռախոսահամարը և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ: