
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Նվիրյալների մեր թիմի ավելի քան 10 տարվա անխոնջ աշխատանքի և կուտակած գիտելիքների շնորհիվ 2019 թվականին հիմնադրվեց ԷԿՈԼՈՋԻՍՏԻՔՍ ընկերությունը:
Զարգացման տարբեր փուլեր անցնելով` այսօր ունենք համագործակցության եզրեր աշխարհի ամենաանհավանական կետերում և ցուցանիշներ, որոնք գոհացնում են և՛ մեզ, և՛ մեր հաճախորդներին:
Ներկայումս ԷԿՈԼՈՋԻՍՏԻՔՍՆ իր ծառայությունների շարքն է առաջարկում անհատներին, տեղի և միջազգային մասնավոր և պետական հաստատություններին.
-ամբողջական և հավաքական բեռների փոխադրում երկրագնդի տարբեր կետերից` օդացամաքային և ծովային ճանապարհներով.
-ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթային ձևակերպում. աջակցում ենք մեր հաճախորդներին թե՛ իրավաբանական և թե՛ մաքսային լուծումներ գտնելով` անվտանգ և սահմանված ժամկետներում հասցնելով բեռը վերջնակետ.
-բեռների ապահովագրում:
Մեր թիմի հաջողության և ընկերության կայուն զարգացման հիմք են հանդիսանում անմիջական և անընդմեջ կապը մեր հաճախորդի հետ, ուշադրությունը մանրուքներին, խելամիտ և ճկուն գնային քաղաքականությունը` հարմարեցված հաճախորդի կարիքներին:
Մեր մարդկային և տեխնոլոգիական հագեցած ռեսուրսների շնորհիվ մենք միշտ կապահովենք արագ արձագանք հարցումներին, կտրամադենք ճշգրիտ տեղեկատվություն ժամանակին, կլինենք հետամուտ հաճախորդի պահանջներին:
Մեր թիմը վստահորեն պրոֆեսիոնալ է, ինչի հաշվին հավակնում է լինել լավագույններից մեկը բեռնափոխադրման ոլորտում ամբողջ Հայաստանում:
Մեր առավելություններն են
- 660 ֆիթինգային պլատֆորմ
- 89 խոշորատոնաժ կոնտեյներ
- Ավտոմոբիլային տեխնիկայի 411 միավոր
- Բարձիչ տեխնիկայի 206 միավոր
- 38 տերմինալ Ռուսաստանում
- 11 տերմինալ Եվրոպայում
- 6 տերմինալ Չինաստանում և Ասիայում

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Օդային բեռնափոխադրումներն անընդհատ ընդլայնվում են մի շարք օբյեկտիվ պատճառներով: Բացի հարմար լինելուց բոլոր օպերատորների համար, գոյություն ունի հիմքում ընկած հիմանական տնտեսական նպատակ, որը կապում է բեռնախոխադրողներին և ապրանքների արտադրությամբ և բաշխմամբ զբաղվողներին։ Օդային բեռնափոխադրումը նվազեցնում է ծախսերը և բարձրացնում է շահույթի մարժան յուրաքանչյուր վաճառքից՝ իր ակնհայտ առավելությունների շնորհիվ:
ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
Մենք ներկայումս ապրում ենք աճող գլոբալացման աշխարհում, երբ երկրների միջև սահմանները դառնում են ոչ նյութական` մարդկային գոյության բոլոր ասպեկտներում ինտեգրված բարձր տեխնոլոգիաների թափանցիկ համակարգերի շնորհիվ, և հատկապես զգալիորեն, երբ խոսքը գնում է բեռնափոխադրումների մասին: Մաքսանենգության դեմ պայքարի քաղաքականության կարգավորումները, որն ուղղված է քաղաքացիական հասարակության տնտեսական ազատության պահպանմանը, բարդացնում է ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ փաստաթղթերի մշակումը և մաքսազերծումը:
ԾՈՎԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Այսօր ծովային բեռնափոխադրումները համարվում են բեռնափոխադրումների ամենապահանջված տեսակը: Զարմանալի չէ. դրանք հնարավորություն են տալիս ապրանքների տեղափոխում կատարել ինչպես միևնույն մայրցամաքում, այնպես էլ աշխարհի ամենահեռավոր անկյուններում գտնվող երկրների միջև:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Էկոլոգիապես մաքուր և անվտանգ երկաթուղային բեռնափոխադրումն այն վստահելի միջոցներից մեկն է, որը մենք կարող ենք առաջարկել Ձեր բեռների ժամանակին ժամանումը ապահովելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Միջազգային բեռնափոխադրումները ճանապարհային տրանսպորտի միջոցով մեր գործունեության հիմնական ուղղություններից է: Մենք երաշխավորում ենք, որ կոնտեյներներով, վրաններում և այլ տեսակի տրանսպորտային միջոցներով ներմուծվող, արտահանվող, տարանցիկ բեռները ողջամիտ կարճ ժամանակահատվածում կհասնեն Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի բոլոր շրջանները: Ի լրումն` մեկ հաճախորդին տրանսպորտի ամբողջական բեռնախցիկը տրամադրելուց զատ, մենք կարող ենք ապահովել հավաքական բեռներ տեղափոխելու հնարավորությամբ:
ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ
ԷԿՈԼՈՋԻՍԻՍՏԻԿՍ-ն ապահովում է ֆինանսական տեսանկյունից գրագետ պահեստային ծառայություններ երկրի ցանկացած հատվածում գտնվող ռազմավարական կետերում: Մենք ուրախ կլինենք մեր հաճախորդներին տրամադրել խորհրդատվոթյուն պահեստավորման ստանդարտների վերաբերյալ և անթերի կերպով կատարել պահեստավորումն` ապահովելով ծառայության լավագույն որակը: